Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սահմանադրական հանրաքվե․ 38 դեպքով հարուցվել է քրեական գործ

Սահմանադրական հանրաքվե․ 38 դեպքով հարուցվել է քրեական գործ
18.12.2015 | 11:47

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամ ստացված ահազանգերի ուսումնասիրությունները։ «Քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է 487 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ)», - ասված է դատախազության հաղորդագրությունում։
«Դրանցից 435-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 38 դեպքով հարուցվել է քրեական գործ»,- ամփոփում է դատախազությունը։

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ